ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Շուշին ադրբեջանական քաղաք է, հա՞…
Տո անամո՜թ, բա որ 2017-ին (երբ դեռ ղժղժան պատգամավոր էիր) ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ մեկնել էինք Արցախ, բա ինչի՞ էիր, սեղանին դեմս նստած, խմում Շուշին ազատագրողների կենացը…
Բայց ինչ անաղուհաց դուրս եկար…
Հը, լավ չե՞ս, քեզ ի՞նչ եղավ, Փաշինյան, կամ, որ նույնն է՝ ախպորդ լեզվով ասած՝ ne oldu Pashinyan…»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-կառավարություն հարուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: