Գլխավոր Նորություններ Մի վախեցեք ժեխից. Մհեր Մկրտչյան

Մի վախեցեք ժեխից. Մհեր Մկրտչյան

180

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

Ես լռել եմ երբ 2018-ին մարդկանց տան դիմաց դագաղներ են տարել: Երբեք այդ լռության համար ներողություն չեմ խնդրել ու չեմ խնդրի` գերադասում եմ մի գրառումով չազատվել իմ սխալներից ու ապրել դրա հետ:

Հետո դադարեցի արվեստագետին հարմար, բայց կեղծ դիմակի տակ՝ հեռու մնալ քաղաքականությունից ու հասկացա իրական ազատության համը:

Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք…տաղանդից:

Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք: