Գլխավոր Նորություններ Եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենն, ինչ արվել է....

Եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենն, ինչ արվել է. Քոչարյան

114

Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնա պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը միայն այս 44 օրվա ստերի մասին չէ, խոսքը այս 2.5 մոտ 3 տարվա ստերի մասին է։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում։

«Խնդիրների ամբողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Չեմ կարող ասել՝ այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց կարող եմ ասել մի բան, որ եթե  Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում։ Պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե ուղղակի չհասկանալով արված քայլեր են, դա մեծ հարց է, որը պետք է պարզել»,- ասաց Քոչարյանը։