Գլխավոր Նորություններ Հայաստանի խոշոր հարկ վճարողները

Հայաստանի խոշոր հարկ վճարողները

123

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այս տարվա հունվար-մարտին պետական բյուջե է վճարել 13 մլրդ 570.6 մլն դրամ։ Նշենք, որ 2018թ-ի հունվար-մարտին «Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է  13 մլրդ 996 մլն 698.5 հազար դրամ հարկ։

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 12.83 մլրդ դրամ հարկ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը հաշվետու ժամանակահատվածում վճարել է  6 մլրդ 6 684 մլն 445 հազար դրամի հարկ:

Չորրորդ տեղում  «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝  պետական բյուջե վճարելով 4 մլրդ 544,4 մլն դրամ։

Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 4 մլրդ 295,1 մլն դրամ։

2019 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը՝ վճարելով 3,9 մլրդ դրամ,  «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն ընկերությունը (3,7 մլրդ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (3,7 մլրդ դրամ), «Ակվիլիոն թրեյդ» ընկերությունը (3,4 մլրդ դրամ), «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը (2,7 մլրդ դրամ)։