Գլխավոր Նորություններ «Ալեն Սիմոնյան, այդ ի՞նչի համար էս կոչ անում ժողովրդին դուրս գալ փողոց»....

«Ալեն Սիմոնյան, այդ ի՞նչի համար էս կոչ անում ժողովրդին դուրս գալ փողոց». Գեորգի Գաբրիելյան

549

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ քայլի իշխանական պատգամավորները իրենց առաջնորդի հետ փողոցից դեռ տուն չեն վերադարձել:

Դեռ չեն հասկացել, թե ինչ է նշանակում իշխանություն, դեռ չեն հասկացել, որ իրենք են պատասխանատու երկրում ընթացող բոլոր գործընթացների համար՝ հասարակության մեջ համերաշխության խորացման, օրինականության պահպանման, ընդդիմադիր գործիչների ազատ արտահայտվելու, սահմանադրական կարգի պահպանման, տնտեսության զարգացման, հնարավոր պատերազմի դեպքում ողջ ազգի ուժերը համախմբելու համար:

Մինչդեռ տրամաբանորեն գործում են ճիշտ հակառակը` տուրք տալով իրենց ոչ ադեկվատ շեֆի անձնական ամբիցիաներին, հատել են բոլոր կարմիր գծերը և կամա թե ակամա ծառայություն մատուցում մեր երկրի թշնամիներին, որոնք ատամները կրճտացնելով ամեն վարկյան սպասում են հարմար պահի: Ալեն Սիմոնյան, այդ ի՞նչի համար էս կոչ անում ժողովրդին դուրս գալ փողոց, որ ի՞նչ անես, ի՞նչ խնդիր էս լուծում, այն դեպքում, երբ այսօր առավել քան երբևէ հասարակությունը պառակտման եզրին է:

Եզրակցությունը մեկն է` բոլոր ձախողումների պատասախանատվությունը գցել ձեր վրայից: Չի լինելու, պատասխան եք տալու»: