ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իրֆեյսբուքյան էջում գրել է.

Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի,տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա:

Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության,գոռգոռոցների,ճղճղոցների:

Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ,ասելն էլ’ հո անել չէ:

Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է,թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, <<դե բան ա ,ասել ա էլի>> տրամաբանությամբ:

Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք,իսկ հետևանք’ առավել ևս չկա:

Ողբերգություն է ,երբ ղեկավարդ մանկամիտ է:

Փաշինյանը պետք է հեռանա:
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:

Հ.Գ.
Իսկ նրանց,,ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ’ հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. <<Վտանգավոր է թերագնահատել մի մարդու,որը գերագնահատում է ինքն իրեն>> :