Գլխավոր Նորություններ Հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Իտալիայում. ԶԼՄ-ներ

Հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Իտալիայում. ԶԼՄ-ներ

115

Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 19-ը տուժել է:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան` տեղի ժամանակով 09.00-ի (Երևանի ժամանակով 11.00-ի) սահմաններում` Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին:

«Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Բացառված չէ, որ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը»,- հայտնում է իտալական ANSA գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ իտալացի փրկարարները տարհանել են ուղևորներին, որոնց մի մասն արգելափակված է մնացել ավտոբուսում: Մյուս զբոսաշրջիկները կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոբուսից:

Դեպքի վայր են ժամանել նաև Իտալիայում ՌԴ դեսպանության աշխատակիցները:

Посмотреть изображение в Твиттере

Посмотреть изображение в Твиттере

Vigili del Fuoco@emergenzavvf

#22maggio 13:00, incidente pullman Monteriggioni (SI): terminate le operazioni di soccorso, estratti dalle lamiere quattro feriti e recuperato il corpo purtroppo privo di vita di una donna3713:57 – 22 мая 2019 г.19 человек(а) говорят об этом