Գլխավոր Նորություններ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում բռնկված հրդեհը հաջողվել...

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

73

Մայիսի 22-ին, ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ զինվորական կոմիսարիատի տանիքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 1 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում (450 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:38-ին: Այրվել է տանիքի (մոտ 450 քմ) փայտե կառուցատարրերից՝ մոտ 4 քմ հատվածը և մոտ 10 քմ-ն՝ ջերմահարվել: