Գլխավոր Նորություններ Երիտասարդ ծնողները նորածին երեխային մոռացել են տաքսու մեջ ծննդատնից վերադառնալիս

Երիտասարդ ծնողները նորածին երեխային մոռացել են տաքսու մեջ ծննդատնից վերադառնալիս

185

Համբուրգի ոստիկանությունը վերջերս սոցցանցում պատմել է ուշագրավ դեպքի մասին, երբ երիտասարդ ծնողներն իրենց նորածնին տաքսու մեջ են մոռացել ծննդատնից վերադառնալիս:

Ինչպես գրում է Oddity central-ը, ցրված ծնողների ընտանիքում երկրորդ երեխան է ծնվել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել Համբուրգի հիվանդանոցում: Նշվում է, որ ընտանիքի համալրմամբ ուրախացած ծնողները մեքենայից իջնելիս մոռացել են իրենց ուրախության գլխավոր «մեղավորին»:

Նրանք վերցրել են մեկամյա առաջնեկին, վճարել վարորդին և հաջողություն մաղթել: Երբ ծնողները նկատել են, որ փոքրիկն իրենց հետ չէ, արդեն ուշ է եղել: Որքան էլ հայրը փորձել է հասնել մեքենայի հետևից, դա նրան չի հաջողվել:  

Հատկանշական է, որ տաքսու վարորդը նույնպես երկար ժամանակ չի նկատել հետևի նստատեղին գտնվող երեխային: Փոքրիկին նկատել են միայն, երբ հաջորդ հաճախորդն է տաքսի նստել: Բարեբախտաբար, վարորդը զանգահարել է ոստիկանություն, որոնց օգնությամբ գտնվել են փոքրիկի ծնողները: