Գլխավոր Շոուբիզնես «Կանգնnւմ եմ բանակի կողքին». Սիրուշո

«Կանգնnւմ եմ բանակի կողքին». Սիրուշո

36

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ կանգնում է բանակի կողքին։

«Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:

Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:

Սիրուշո

Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:

Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք»: