Գլխավոր Նորություններ 6 արտահայտությnւններ, որոնք սեքսի ժամանակ կրկնապատկում են հաճույքը

6 արտահայտությnւններ, որոնք սեքսի ժամանակ կրկնապատկում են հաճույքը

1797

Տղամարդու հետ միայնակ մնալիս պետք չէ ուսուցչուհու դեր ստանձնել։ Ոչ մի խրատներ, հիստերիկա, մեղադրանքներ. այս ամենը կարող է սառը ցնցուղի դեր կատարել։ Իսկ ահա անկեղծ փաղաքշական խոսքերը իրոք կրքոտ և համոզիչ են հնչում։ Այստեղ ամենակարևորը ժամանակին լռելն է։

«Ես քեզ սիրում եմ»

Ապացուցված է Չեպմենի համալսարանի գիտնականների կողմից։ Սեքսի ժամանակ հնչած «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը իրական հաճույք է երաշխավորում։

«Դու խելքահան ես անում ինձ»

Հաճոյախոսութուններն օգնում են ավելի ցանկալի զգալ։ Լավագուն սեքսն այն ժամանակ է տեղի ունենում, երբ զուգընկերները միայն միմյանց մասին են մտածում։

Բառեր, որոնք գիտեք միայն դուք

Բոլոր երջանիկ զույգերն ունեն գաղտնի արտահայտություններ, որն ասում են միայն ինտիմ մտերմության ժամանակ։ Դա պետք է լինի ինչ-որ յուրահատուկ բառ. նրբորեն հոլովված անուն, տնային մականուն, թեկուզ բառ որևէ երգից։ Կարևորն այն է, որ ոչ ոք չիմանա այդ բառերի մասին։

«Դու միակն ես ու անկրկնելին»

Ձեր զուգընկերն ամենալավն է և յուրահատուկը։ Դուք պետք է թույլ տաք, որ նա զգա դա, այդ պատճառով նրան երբեք մի համեմատեք նախկինի հետ։ Սեքսում անցյալ գոյություն չունի։

«Որքան հաճելի է քեզ հետ»

Այս արտահայտությունը տղամարդկանց վրա կախարդական ազդեցություն է ունենում։ Իհարկե, մեկ «բայց» կա։ Այսպիսի բառերը պետք է անկեղծ ասել։ Անկողնում ընդհանրապես կեղծիք չպետք է լինի։ Սեքսն ինքնատիպ ստի դետեկտոր է, որը ջրի երես է հանում ձեր իրական զգացմունքները։

«Շարունակիր», «Մի կանգնիր»

Հարցումները ցույց են տվել, որ 100 տղամարդուց 60-ը գրգռվում են այսպիսի արտահայտություններից։ Ուժեղ սեռին դուր է գալիս, երբ աղջիկն ակտիվ է և զուգընկերոջ հետ հավասար ղեկավարում է ընթացքը։ Սեքսում ամենակարևորը փոխադարձ վստահությունն է։ Միայն այդպես կարելի է իրական հաճույք ստանալ։