Գլխավոր Նորություններ «Մի լամաջnյի պատմությnւն․․․» ինչn՞ւ է քաղաքացին սպառնացել մորթել ակցիայի մшսնակիցներին․․․

«Մի լամաջnյի պատմությnւն․․․» ինչn՞ւ է քաղաքացին սպառնացել մորթել ակցիայի մшսնակիցներին․․․

1157

Բավականին տևական ժամանակահատված է, ինչ ընդդիմադիր ղեկավարների նախաձեռնությամբ երևանյան տարբեր հրապարակներում հավաքներ, ակցիաներ, ցույցեր են կազմակերպվում, որոնց մասնակցող անձինք պարբերապար հյուրասիրության են արժանանում։

Ընդդիմադիրների հանգրվանն արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյան պողոտան է, որտեղ տեղադրվել են ժամանակավոր վրան-կացարաններ, որտեղ գիշերում են ընդդիմադիրներից ոմանք։

Երեկ երեկոյան մեծ հյուրասիրություն է կազմակերպվել, հավաքի մասնակիցներին հյուրասիրել են լահմաջո, թեյ, պիցցա, սուրճ և այլ համեղություններ։ Հյուրասիրողները հրավիրել են անվճար հյուրասիրության։ Հյուրասիրության հրավեր է ստացել նաև տեսարանը ֆիքսել ցանկացող լրագրողը, ով հրաժարվել հյուրասիրությունից։

Օրեր առաջ էլ հավաքի ժամանակ, հենց տեղում թխվում էին ջինգյալով հաց և դարձյալ հյուրասիրվում ներկաներին։ Տեղում մշտապես հնչում են Արցախի և հայրենիքի, հայրենասիրության մասին երգեր՝ բարձրացնելով մարդկանց հայրենասիրական ոգին։

Բաղրամյան պողոտայի երեկոյան հյուրասիրությունից մի դրվագ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։