Գլխավոր Նորություններ Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը

Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը

127

Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ երաշխավորությամբ, ինչից հետո սոցիալական ցանցերում տարբեր անձինք հետաքրքրվում էին դատավորի բնակության վայրով։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական  դեպարտամենտը դատավորի անվտանգությունն ապահովելու համար դիմել է ոստիկանություն հենց այդ պատճառով, քանի որ մասնավորապես վարչապետի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո դատավորների նկատմամբ ատելության ալիք է բարձրացել սոցցանցերում եւ որոշ շրջանակներում։