Գլխավոր Նորություններ Ադրբեջանում պղծել են պատերազմում մահացած զինվորականների գերեզմանները (տեսանյութ)

Ադրբեջանում պղծել են պատերազմում մահացած զինվորականների գերեզմանները (տեսանյութ)

1447

Ադրբեջանի Գանձակ (Գյանջա) քաղաքում անհայտ անձինք պղծել են Արցախում մահացած ադրբեջանցի զինվորականների գերեզմանները:

Ինչպես երևում է ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված կադրերում, մահացածների հարազատները բողոքում են, որ գերեզմաններից անհետացել են ծաղկեպսակներն ու դրոշները:

Infoteka24.ru-ի հաղորդմամբ` դրանք ավելի ուշ գտնվել են աղբարկղերում:

Նշենք, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Բաքվի «Շեհիդների պուրակում»: