Գլխավոր Նորություններ Թուրքանման հայերը կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը

Թուրքանման հայերը կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը

115

Անհայտ անձնիք, կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի Սյունիքի մարզի Լծեն բնակավայրում գտնվող հայրական տունը։ Ի՞նչ են փնտրել, հայտնի չէ: Սակայն տուն մտած անձինք ջարդել են ամեն ինչ, իրենց հետ տանելով ինչպես Աշոտ Մինասյանի, այնպես էլ նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի առաջին Արցախյան պատերազմի շքանշանները։

«թուրքանման հայերը, կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Եվ տարել են ոչ միայն նրանը այլև նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի շքանշանները»,- այս մասին էլ գրել է «Սիսական ջոկատ» ֆեյսբուքյան էջը։