Գլխավոր Նորություններ Լուսանկարներ 18+. Սիրահար զույգը մերկ շրջում է աշխարհով մեկ

Լուսանկարներ 18+. Սիրահար զույգը մերկ շրջում է աշխարհով մեկ

1138

Բելգիայից Աիլկե Մեյսը և Մեծ Բրիտանիայից Կիրան Շենոնը սիրում են ճանապարհորդել: Զույգը ծանոթացել է Իսպանիայում, որտեղ աշխատում էին պարային խմբակում: Նրանք երեք ամիս շարունակ աշխատել են միասին, իսկ հետո, երբ վերջացել է պայմանագիրը, որոշել են ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ:

Daily Mail-ի հաղորդմամբ`  ի սկզբանե զույգը լուսանկարներ է հրապարակել ճանապարհորդություններից, իսկ հետո սկսել է զբաղվել յոգայով հայտնի տեսարժան վայրերի ֆոնին: Այդ ընթացքում նրանց մոտ նոր ավանդույթ է ի հայտ եկել`  ամբողջությամբ մերկ վիճակում լողանալ բոլոր հանդիպած ջրվեժներում: Նրանք նույնիսկ սկսել են հրապարակել իրենց մերկ լուսանկարները, սակայն միայն ուրբաթ օրերին: Բայց այն բանից հետո, երբ նրանց հետևորդները ոգևորությամբ ընդունեցին այս գաղափարը, նրանք սկսեցին ավելի հաճախ հրապարակել մերկ  լուսանկարներ: «Երբ տեսանք հետևորդների կողմից այսպիսի դրական արձագանք, դա դարձավ մեր սիրելի զբաղմունքը` պատմել բոդիպոզիտիվիզմի վերաբերյալ մեր փորձի և ազատության մասին: Մենք սկսեցինք հաղորդագրություններ ստանալ, որ ինչ-որ մեկին ոգեշնչել ենք գնալ ինքնասիրության և վստահության ճանապարհով: Դա մեզ ուժ է տալիս»,- նշում է Կիրանը: Կիրանն ու Սիլկեն իրենց նուդիստ չեն համարում, չնայած շատերը նրանց մասին այդպես են մտածում: Զույգը պատմել է, որ անկեղծ նկարահանումների համար վայրերը շատ զգուշորեն են ընտրում, որպեսզի մարդիկ իրենց  չտեսնեն: