Գլխավոր Նորություններ Ինչպես է 4-ամյա տղան ծնողների անուշադրության պատճառով 20 մ բարձրությունից ցած ընկնում...

Ինչպես է 4-ամյա տղան ծնողների անուշադրության պատճառով 20 մ բարձրությունից ցած ընկնում շարժասանդուղքից (տեսանյութ)

702

Մոսկվայում չորս տարեկան տղան գլխի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ առևտրի կենտրոնում ընթացքի մեջ գտնվող շարժասանդուղքից՝ մոտ 20 մետր բարձրությունից, ցած է ընկել է, գրում է Daily Mail-ը։

Երեխան Մոսկվայի «Գլոբալ Սիթի» առևտրի կենտրոնում սկզբում կառչել է շարժասանդուղքի ռետինե բազրիքից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բարձրացել շարժասանդուղքի վերին հատվածը։ Չկարողանալով դիմադրել սեփական մարմնի ծանրությանը՝ տղան 20 մետր բարձրությունից ընկնելով՝ բախվել է սանդուղքի տակ գտնվող սրճարանի վաճառասեղանին՝ ստանալով գլխի և կրծքավանդակի լուրջ վնասվածքներ։

Միանգամից դեպքի վայր է ժամանակ մի կին, որը, ենթադրաբար, տղայի մայրն է եղել։

Ըստ առևտրի կենտրոնի՝ միջադեպը ծնողների անուշադրության հետևանքով է։ Տղան այժմ Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։

«Հիվանդի մոտ առկա է գլխի բաց վնասվածք, գլխուղեղի կոնտուզիա և գանգի կոտրվածք, կրծքավանդակի ներքին վնասվածք։ Երեխային ցուցաբերվում է անհրաժեշտ խնամք, մինչ իրավապահները ուսումնասիրում են դեպքի մանրամասները»,- հայտնել են հիվանդանոցից։

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնակատար Յուլիա Իվանովայի՝ խոսքով ոստիկանները «նախաքննություն են անցկացնում գործի վերաբերյալ»:

Նշվում է՝ տղայի ծնողները կարող են ենթարկվել դատական պատասխանատվության: