Գլխավոր Սպորտ «Արսենալի» երկրպագուները քննադատել են Քիմ Քարդաշյանին

«Արսենալի» երկրպագուները քննադատել են Քիմ Քարդաշյանին

165

«Արսենալի» երկրպագուները քննադատել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին այն պատճառով, որ նա չի աջակցել «կանոնիրների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է բրիտանական պարբերական The Sun-ը:
Ավելի վաղ կիսապաշտպանը հայտարարել էր, որ բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որը տեղի կունենա Բաքվում, չնայած Ադրբեջանի ներկայացրած անվտանգության երաշխիքներին:
Ապրիլի 24-ին Քարդաշյանը Twitter-ում գրառում էր կատարել ՝ «Մեկ տարի է անցել այն պահից, երբ իմ զարմիկները, Քլոեն, Քանյեն, Նորթը եւ ես այցելեցինք Հայաստան եւ շատ բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին»: Եվ հիմա, այդ հաղորդագրությունից մեկ ամիս անց, նրա մեկնաբանություններում «Արսենալի» շատ երկրպագուներ քննադատություն են հնչեցրել Քարդաշյանի հասցեին, ով «չի հիշատակել Մխիթարյանի հետ կապված իրավիճակը եւ չի պաշտպանել նրան»: