Գլխավոր Մամուլ «ՀՐԱՊԱՐԱԿ».ՄԵՐԺՎԱԾԸ.ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄՆ ԱՅՑՆ ԱՆՀԱՋՈՂ Է ԵՂԵԼ

«ՀՐԱՊԱՐԱԿ».ՄԵՐԺՎԱԾԸ.ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄՆ ԱՅՑՆ ԱՆՀԱՋՈՂ Է ԵՂԵԼ

85

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի եւ դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որեւէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նույն այն Բոլթոնը, ով Երեւանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլթոնի գրասենյակի ներկայացուցչի եւ համայնքային կառույցների հետ:

Ի դեպ, նրան սկսել են «Հրանուշ Հակոբյանի տիեզերագնաց» անվանել, քանի որ ԱՄՆ-ում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրայի հետ։