«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պնդում են, որ առաջիկայում հնարավոր է, որ իրենք էլ հանրահավաք կազմակերպեն: Դրա միակ նպատակը լինելու է ցույց տալ, որ գործող իշխանությունը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը և ունի հանրային հենարան:
Նման հանրահավաքի անցկացման խիստ անհրաժեշտություն առաջացավ դատարանները շրջափակելու վարչապետ Փաշինյանի կոչից հետո, երբ դատարանների մոտ հավաքվել էր 20-30 մարդ, ինչը առիթ տվեց մտածելու, որ վարչապետ Փաշինյանը այլևս կորցրել է հանրային աջակցությունը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 24.05.19թ. համարում: