Գլխավոր Մամուլ «Իշխանության խոսքը ոչ միշտ է գործի վերածվում». Հովհաննես Մանուկյանը՝ դատավորների հրաժարականի մասին....

«Իշխանության խոսքը ոչ միշտ է գործի վերածվում». Հովհաննես Մանուկյանը՝ դատավորների հրաժարականի մասին. «Ժողովուրդ»

110

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

«Վստահ եմ՝ մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,-ասել է նա:

Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը: «Ի՞նչ ասել է հեղափոխական, գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նաույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: