Գլխավոր Տեսանյութեր VIDEO. «Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել». Նիկոլ Փաշինյանը բարկացավ ու չպատասխանեց...

VIDEO. «Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել». Նիկոլ Փաշինյանը բարկացավ ու չպատասխանեց Գոռ Գևորգյանի հարցին

1085

Եթե Դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի ու Արցախի ապագային, դա Ձեր պրոբլեմն է: Այս մասին խորհրադարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյանին, ով ընդամենը ասել էր, որ Փաշինյանը պետք է սաստեր իմքայլականներին, ովքեր ծափահարեցին հազարավոր զոհերի, անհետ կորածաների, գերիների ֆոնին:

«Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել, որտեղից եք եկել, ով եք: Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե Դուք օգտագործում եք «ձեր թիմ» արտահայտությունը, Դուք ընդհանրապես ըտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք ու ասում եմ, որ չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում: Այո մենք ծափահարում ենք այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ապագային, մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին: Հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել»:

Նշենք, որ Փաշինյանի այս խոսքերից հետո կրկին ծափեր հնչեցին: