Գլխավոր Նորություններ Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Armdaily.am

Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Armdaily.am

643

Armdaily.am -ը գրում է. Ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։
Armdaily.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ.«Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»։
Հովհաննիսյանը հավելեց, որ Սովետաշենում մշտական ծառայության զորամաս չկա: