Գլխավոր Շոուբիզնես Պավլիաշվիլին և կինը Ծառուկյանի որդու հարսանիքից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել

Պավլիաշվիլին և կինը Ծառուկյանի որդու հարսանիքից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել

245

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլին Instagram սոցիալական ցանցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությունից մի շարք լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել, որոնք նկարել է կինը` Իրինա Պատլախը։

Տեսանյութերի սկզբում երգիչը գրել է.«Թերթեք և կհայտնվեք դրախտում»։

Տեսանյութում երևում է, որ արարողությանը մասնակցել է նաև Պավլիաշվիլիի որդին՝ Լևանը։ Սոսոյի կինը երեկոյան երկար զգեստ է կրում, որը հիանալիորեն ընդգծում է նրա կազմվածքը։

Իրինային հատկապես հետաքրքրել է, թե ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը։ Տեսնելով այդ պրոցեսը` նա չի կարողացել թաքցնել իր հիացմունքը։

«Ֆանտաստիկա, շատ գեղեցիկ է»,–ասում է նա այն պահին, երբ հացթուխը թոնիրից հանում է լավաշը։

Լավաշ թխող կանանցից մեկն Իրինային առաջարկում է փորձել այն, սակայն վերջինս խոստանում է ելույթից հետո անպայմանորեն փորձել։