Գլխավոր Նորություններ ՀՀ վարչապետը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բոլոր իրավունքները. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բոլոր իրավունքները. Վլադիմիր Կարապետյան

129

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բոլոր իրավունքները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքել է

վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը։

Հանրահայտ երաժիշտը դատական հայց է ներկայացրել նաև ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել 2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին վերջինիս հրամանը։