Գլխավոր Նորություններ Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին. NEWSPRESS.am

Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին. NEWSPRESS.am

146

Օրերս հայտնի դարձավ, որ Beeline ընկերությունը 033 կոդով նոր հեռախոսահամարներ է թողարկել, և շատ կարճ ժամանակահատվածում աստղաբաշխական գներով դրանք վաճառվել են: Մասնավորապես, ընկերության թողարկած նոր կոդով 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին։

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, թե ով է գնել այդ գերթանկարժեք հեռախոսահամարը և ում համար:

Պարզվում է՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ում համար նախկինում պատգամավոր հորեղբայրը թաղապետի պաշտոնը «բրոնյա» էր արել, պահել տարիներ ի վեր, մինչև վերջինս կդառնար 25 տարեկան:

Նա այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր:

Թեև դեռ պարզ չէ, թե ինչու է Հայկ Սարգսյանն արժանացել Սամվել Ալեքսանյանի եղբորորդու ուշադրությանը, սակայն ակնհայտ է, որ ամեն մի մարդու, թեկուզև ընկերոջ ու բարեկամի, հենց այնպես թանկարժեք նվերներ չեն տալիս:

Կօգտագործի՞ Հայկ Սարգսյանն իր ստացած նվերը, թե՞ ոչ՝ ժամանակի հարց է: Ժամանակը թերևս բացահայտի նաև, թե ինչո՞ւ է նա այդչափ թանկարժեք նվերներ ստանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում