Գլխավոր Նորություններ «Ժամանակ». Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Դավիթ Անանյանի «դուխը» չի՞ հերիքել

«Ժամանակ». Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Դավիթ Անանյանի «դուխը» չի՞ հերիքել

201

Ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից եւ դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել: Տենդեր է հայտարարվել հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը եւ մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը:

Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որեւէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել եւ պատրաստվում էին դրոշը կարգի բերել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում