Գլխավոր Շոուբիզնես Քիմ Քարդաշյանը նորածին որդու անունով ապրանքանիշ է գրանցել

Քիմ Քարդաշյանը նորածին որդու անունով ապրանքանիշ է գրանցել

139

Քիմ Քարդաշյանը դիմել է միանգանից մի քանի ապրանքանիշի գրանցման համար իր նորածին որդու՝ Փսալմ Ուեսթի համար։

Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին լույս աշխարհ է եկել մայիսի 10-ին։ Սակայն ծնողները որդուն սկսել են գործարարության պատրաստել դեռ մանուկ հասակից։ Ըստ ԱՄՆ պատենտների եւ ապրանքանիշերի գրանցման գերատեսչության տվյալների՝ հայտը ներկայացվել է նորաձեւության, գեղեցկության ոլորտում ծառայությունների, տան համար ապրանքների եւ սննդամթերքի եւ իհարկե մանկական ապրանքների համար։

Զարմանալի չէ, որ Քարդաշյանն այդպիսի որոշում է կայացրել։ Զույգի մյուս երեք երեխաները՝ Նորթ Ուեսթը, Սեյնթ Ուեսթը եւ Չիկագո Ուեսթը, եւս ունեն իրենց ապրանքանիշերը։ Դրանք ներկայացվել են փետրվարի 12-ին։ Աստղային ծնողներն այդ կերպ ցանկանում են երեխաներին պաշտպանել նրանց անվան՝ ապագայում այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից օգտագործումից։

Քանյեն եւ Քիմն առաջինը չեն, որ որոշել են այդ կերպ վարվել. ավելի վաղ Բեյոնսեն ապրանքանիշեր է գրանցել իր երեխաների համար։

Աղբյուրը՝ E!News