Գլխավոր Նորություններ Ի՞նչ անել, որ սեքսը միայն հաճույք պարգեւի

Ի՞նչ անել, որ սեքսը միայն հաճույք պարգեւի

966

Սեքսոլոգները նշում են, որ աշխարհում ապրող ամեն երկրորդ կինը սովորաբար տհաճ զգացողություններ է ունենում սեռական հարաբերությունների ընթացքում: Ներկայացնում ենք մի քանի պատճառ, որոնք եւ նման տհաճություն են առաջացնում:


Սթրես, նյարդային համակարգի խանգարում, կամ հորմոնալ ֆոնի փոփոխություն. այս ամենը կարող է հանգեցնել լորձաթաղանթի չորության, որն իր հերթին տհաճություն եւ նույնիսկ ցավ է առաջացնում սեռական հարաբերությունների ընթացքում: Սեքսոլոգները վստահեցնում են, որ նման խնդիր է ունենում աշխարհի կանանց 49%ը: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժիշկների օգնությանը, կամ օգտագործել սեռական հարաբերությունների համար նախատեսված ջրային հիմք ունեցող հատուկ նյութեր:

Բազմաթիվ կանայք ծննդաբերությունից հետո տհաճ զգացողություններ են ունենում անկողնում: Դա հիմնականում լինում է հետծննդաբերական հետեւանքների պատճառով: Մասնագետները խորհուրդ են տալիս հետծննդաբերական շրջանում թույլ տալ, որ օրգանիզմը մի փոքր հանգստանա ու վերականգնվի՝ նշելով, որ մեկ ամիս հանգիստը բնական երեւույթ է, եւ կարիք չկա վախենալու:Այսպիսով՝ բժիշկները առաջարկում են նորաթուխ մայրիկներին 4-ից 6 շաբաթով «ինտիմ դադար» վերցնել:
8


Շատերն են սիրում անկողնում փորձարկումներ անել, սակայն ընտրված անհաջող դիրքը կարող է խնդիրներ առաջացնել: Սեքսով զբաղվելու համար տղամարդկանց ու կանանց դիրքերի մասին մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ նյութում: 

Եթե սեքսով զբաղվելու ընթացքում կինը սուր ցավ է զգում կոնքերի կողմում, ձվարաններում հավանաբար խնդիր կա եւ պետք է անպայման դիմել մասնագետներին: 


Եթե երկար ժամանակ սեքսով չեք զբաղվել, ապա ամենասկզբում կինը հիմնականում սուր ցավ է զգում: Այդ խնդրի լավագույն լուծումը տղամարդու ձեռքերում է. տղամարդը պետք է նախապես տրամադրի կնոջը, քնքշի նրան՝ մինչ բուն գործողությանն անցնելը:

Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց երբեք չամաչել զուգընկերոջից ու ասել նրան սեքսի հաճելի ու տհաճ պահերի մասին: Եթե տղամարդն անկողնում չափից շատ կրքոտ կամ նույնիսկ ագրեսիվ է, դա եւս կարող է տհաճություն կամ ցավ առաջացնել կնոջ մոտ: Սեքսոլոգները ասում են՝ զրուցեք ու պատմեք միմյանց, ինչ եք զգում եւ ուզում:

Bravo.am