Գլխավոր Նորություններ Լրագրողները պարզել են, թե ինչ են պարտադիր իրենց հետ վերցնում թագավորական ընտանիքի...

Լրագրողները պարզել են, թե ինչ են պարտադիր իրենց հետ վերցնում թագավորական ընտանիքի անդամները ճանապարհորդելիս

72

Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչ են միշտ իրենց հետ ճանապարհորդելիս վերցնում թագավորական ընտանիքի անդամները:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, ողջ տարվա ընթացքում լուսանկարիչները Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին նկատում էին ընդմիջման համար նախատեսված սննդի պլաստիկե տարայով, որը դրված էր լինում մեքենայի մեջ:

Շատերը ենթադրում էին, որ նա ուտելիք է վերցնում երեխաների համար, սակայն վերջերս պարզվել է, որ ուտելիքը նախատեսված է հենց իր համար, և դա պարտադիր է ցանկացած ուղևորության ժամանակ:

Լրագրողների տվյալներով՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին միշտ իր հետ ծածկոց է վերցնում, իսկ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ոչ մի տեղ չի մեկնում առանց հանքային ջրի: