Գլխավոր Նորություններ «Հրապարակ». Կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է

«Հրապարակ». Կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է

503

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, եւ նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել: 

Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որեւէ խառնաշփոթ չկա, որեւէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո, միեւնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։ «Կճշտեմ»:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում