Գլխավոր Մամուլ ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու միակ հիմքը

ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու միակ հիմքը

158

hayeli.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը Սահմանադրական դատարանի վարույթ ընդունելուց հետո` իշխանության կողմնակիցները թիրախավորել են Սահմանադրական դատարանին և նրա նախագահին: Մասնավորապես առանձնակի ջերմեռանդությամբ քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը: Անձնական ցանկություններն ու քաղաքական շահերն, իհարկե, մի բան են, սակայն ՍԴ-ն պետության ամենաբարձր դատական ատյանն է և այս դեպքում ամենակարևորն այն է, թե ինչ է ասում օրենքը:

Համաձայն Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի `ՍԴ նախագահին աշխատանքից ազատելու նորմ նախատեսված չէ: Օրենքի 12-րդ հոդված սահմանված են ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցման հիմքերը, իսկ ՍԴ նախագահը տվյալ դեպքում ՍԴ դատավոր է: 
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
3) նա մահացել է.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝
1) խախտել է Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները.
2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ.
3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի.
4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.
5) կատարել է էական կարգապահական խախտում:

Ակսինքն` ՍԴ նախագհին փոխելու միակ տարբերակը նրա հրաժարականն է, հակառակ դեպքում նրան պաշտոնանկ անելու իրավական որևէ հիմք չկա: