Գլխավոր Նորություններ Ֆրանսիական իշխանությունները ներկայացրել են Լիոնում որոտացած պայթյունի հիմնական վարկածը

Ֆրանսիական իշխանությունները ներկայացրել են Լիոնում որոտացած պայթյունի հիմնական վարկածը

79

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարել է, որ Փարիզի դատախազությունը քննարկում է Լիոնում որոտացած պայթյունի՝ որպես ահաբեկչական դավադրություն լինելու վարկածը։ Պայթյունից տուժել է 13 մարդ, հայտնում է  BFM TV հեռուստաալիքը:

«Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը դիմում է ստացել։ Այն սկսել է հանցավոր ահաբեկչական դավադրության հետաքննությունը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին, որը ներկա պահին իրականացվում է և հանձնարարված է դատական ոստիկանությանը։ Ելնելով արդյունքներից՝ կարելի կլինի հետագայում որակել այս հետաքննությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա ավելացրել է, որ «դեռ շատ վաղ է խոսել ահաբեկչության մասին»։

Լիոնի կենտրոնում պայթյունը որոտացել է ուրբաթ օրը, ժամը մոտ 17.30-ին։ Նախնական վարկածով՝ փողոցում պայթել է ականապատված փաթեթը։ Տուժել է  առնվազն  13 մարդ։

Անվտանգության տեսախցիկների  ֆիքսած կադրերի համաձայն՝  փաթեթը թողել է մի անծանոթ, որը հեծանվով մոտեցել է հացի խանութին։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ներկա պահին տղամարդուն որոնում է ոստիկանությունը, նրա անձը պարզված է, բայց չի հրապարակվում։ BFMTV հեռուստաալիքը նշում է, որ որոնվողը 30-35 տարեկան է։ Նրա հագին եղել է սև  սվիտեր, բաց գույնի անդրավարտիք, սև ակնոցներ է կրել։