Գլխավոր Նորություններ Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից

Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից

143

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականի դիմում ներկայացնելուց 2 ժամ հետո մեզ լուրեր հասան, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև նրա եղբայրը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը: Ավելի ուշ եղավ նաև ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ լուրեր հասան, որ Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից, այլ վերջինս բավականին անսպասելի կերպով եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել և այն ներկայացրել ղեկավարներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: