Գլխավոր Մամուլ Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպել են․ դաշնակիցնե՞ր, թե՞ մրցակիցներ

Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպել են․ դաշնակիցնե՞ր, թե՞ մրցակիցներ

112

1in.am-ը գրում է.Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Ի դեպ ուշագրավ է, որ հենց այսօր՝ թերթերից մեկին տված հարցազրույցում, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքել էր, թե որևէ հանրապետական Քոչարյանի հետ հանդիպել է՝ վերջինիս ազատության մեջ հայտնվելուց հետո։

Արդեն այն փաստը, որ Քոչարյան-Սարգսյան հանդիպման լուրը փաստորեն թաքցնում են ՀՀԿ-ում, իսկ դրա մասին հրապարակայնացնում է երկրորդ նախագահի գրասենյակը՝ հուշում է, թե այդ զրույցի մոտավոր բովանդակության և թե այն նպատակների մասին, որոնք հետապնդում են երկու նախկին նախագահները։

Հասարակության մոտ տպավորոթյուն կա, որ, այպես կոչված, «ղարաբաղյան» կլանը կամ քրեաօլիգարխիկ համակարգը միաշերտ, միանասկան միավորներ են, այլ խոսքով՝ ժողովուրդը հաճախ նույնացնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Բացաձակապես չենք ուզում բացառել, որ Հայաստանի երկրորդ ու երրոդ նախագահներն ունեն ընդհանուր շահեր, մանավանդ, որ նրանց կենսագրությունները մի շարք կետերում հատվում են ու երկու այս գործիչներին, մեծ հաշվով, միավորում է միասնական հանցանքի հանգամանքը, մի բան, որը չի կարող ժխտել որևէ մեկը։ Ու թերս պատահական չէ, որ Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի աղմկահարույց միջնորդությունը ծնվեց այն ժամանակ, երբ ԼՂՀ-ում էր Սերժ Սարգսյանը, ով թերևս «բացատրական» աշխատանք էր տարել Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի հետ։ Նաև Քոչարյան-Սարգսյան հանդիպման փաստը հուշում է, որ նրանք քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն, այլ խնդիր է, որ այդ քննարկումները պարտադիր չէ, որ բերեն միասնական օրակարգի ձևավորման կամ դառնան կոնսոլիդացված գործողութոյւններ, որոմք կարող են միավորել նախկին համակարգի ցրված սեգմենտներին։

Նույնիսկ կարելի է պնդել, որ Քոչարյանն ու Սարգսյանն այս պահին չեն կարող ունենալ ընդհանուր օրակարգ, եթե, իհարկե, նրանց գործողությունների միասնական պլան չպարտադրվի արտաքին կենրոնից, ասենք՝ Մոսկվայից։ Բանն այն է, որ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների հարաբերությունենրը հարթ չեն ընթացել հատկապես Սարգսյանի նախագահության շրջանում, երբ վերջինս՝ առնվազն իր պաշտոնավարման առաջին հատվածում, փորձում էր ազատվել Քոչարյանի ստվերից, իսկ հետո՝ սահմանադրական փոփոխություններով, փակեց նաև՝ իշխանություն վերադառնալու նրա ճանապարհը։ Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը մի քանի առիթով հրապարակավ դժգոհել է Սարգսյանից, անգամ հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ վերջին տասը տարիներին նրանք մի քանի անգամ են հանդիպել։

Ի վերջո, երկու նախահգահների միջև խուլ մրացկացություն կա նաև Մարտի 1-ի գործում․ նրանցից յուրքանչյուրը փորձում է մյուսի վրա բարդել արյունոտ դեպքերի հիմնական պատասխանատվությունը ու բացարձակապես պատահական չէ, որ դատական վերջին նսիտում Քոչարյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ կիսնախագահական համակարգում ինքն ավելի սահմանափակ իշխանությունմէ ունեցել, քան՝ խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեծ հաշվով՝ ստատուս-քվոյի պահպանման ռեժիմում է, ինչն այսօր էլ ակտուալ է դարձնում հեղափոխության օրերին երրոդ նախագահի արած թևավոր արտահայտությունը՝ իր սխալ ու Նիկոլ Փաշինյանի ճիշտ լինելու մասին։ Փաստացի Սերժ Սարգսյանը լեգիտիմացրել է իշխանության փոխանցումը Նիկոլ Փաշինյանին՝ դրանով լեգիտիմացնելով նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Այսքանով պարզ է, որ տարբեր պետք է լիեն նախկին նախագահների մարտավարությունները․ Սարգսյանին օբկետիվորեն ձեռնտու է այսօրվա-ստատուս քվոն, Քոչարյանին՝ «քաղաքացիական բախումները», որոնք հենքով ինքը կարող է հավակնել ընդդիմության առաջնորդի դերին։ Ու պատահական չէ, որ ՀՀԿ-ում լռում են Քոչարյան-Սարգսյան հանդիպման մասին, իսկ երկրոդ նախագահի գրասենյակը հրապարակայնացնում է լուրը։

Ռոբերտ Քոչրայանն ու Սերժ Սարգսյանը ներհամակարգային մրցակիցնե՞ր են, թե՞ նրանց Մոսկվան «զինվորագրել» է հեղափոխության դեմ միասնական «ճակատում»։ Այս հարցի պատասխանը կստանանք արդեն առաջիկա օրերին ու շաբաթներին։