Գլխավոր Նորություններ «Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ»

«Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ»

154

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»:

Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊ-ականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի՝ 19.04.19թ. համարում: