Գլխավոր Նորություններ Տղերք, դուք գյադա էլ չեք

Տղերք, դուք գյադա էլ չեք

165

Hayeli.am. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր խորհրդարանի ունիկալ դեմքերից է: Հիշեք՝ գալու է մի ժամանակ, երբ նրան մոտենալը, հարցեր տալը, նրա հետ շփումը վտանգավոր է դառնալու առողջությանը:
Նա դառնալու է հեղափոխության Թոխմախի Մհերը, ճանապարհն արդեն բռնել է՝ իր արտասովոր կենցաղով՝ նա հայտնի դարձավ անվանական բաճկոնով, ապա գերթանկարժեք մեքենայով նրան տեսան Երեւանի փողոցներում, արդարացավ, թե ընկերոջն է, իրենը չի, նա գողականների հետ տալիս-առնում՝ Նորատուսցի եղբայրների, հեղափոխության օրերին նիկոլ Փաշինյանի համար ախրանիկ եւ շիշ բռնող այս տղան, որը դարձավ պատգամավոր, հիմա կյանքից իր մուռն է հանում ու ինքն է ախրանիկ պահում: Մեկ տարվա ընթացքում նա ժամ ժամի փոխվում է մեր աչքի առջեւ, փոխվում է լրագրողների հետ նրա շփման ձեւը, նրա հայտարարությունների տոնը եւ առհասարակ:Լրագրողների հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հրավիրած ասուլիսում անդրադարձել էր այն հարցին, որ Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ու ջնջել այն: Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ես ասուլիսի մասին լսել եմ, ես գրառում ֆեյսբուքում արել եմ եւ այն չեմ հեռացրել: Այլ շարունակում է մնալ իմ ֆեյսբուքյան էջում, ես ոչ թե գրառում եմ արել, այլ կիսվել եմ մի գրառմամբ»: Խոսելով Քոչարյանի պաշտպանների մասին՝ Հայկ Սարգսյանը սկսեց դժգոհել. «Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենակոպիտ ձեւով մեկնաբանում էր եւ հարվածում էր նախկին իշխանություններին, ամենախի՛ստ ձեւով, որ անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել, Հայկ Ալումյանի մասին ի՞նչ եք խոսում: Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով, երբ պարոն Շիրխանյանը ցուցմունք էր տալիս փաստացի Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդամենը շատ կարճ ժամանակ հետո դարձել է Քոչարյանի շահերի պաշտպանը: Ես ընդհանրապես իրեն մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն էն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում, ով Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանության մեջ է մեղադրվել դատարանի կողմից, կալանավորվել է»:

Արձագանքելով լրագրողների նկատառմանը, թե Հայկ Ալումյանը փաստաբան է, Հայկ Սարգսյանը պատասխանեց հարցադրումով. «Ի՞նչ կապ ունի նրա փաստաբան լինելը, եթե շահերի բախման մասին եք մտածում»:Հայկ Սարգսյանը նշեց` ինչպե՞ս կարող է մեկ փաստաբանը պաշտպանել երկու մարդկանց, ովքեր միմյանց դեմ ցուցմունք ենք տալիս: Ամփոփելով իր խոսքը, Հայկ Սարգսյանը նշեց, որ Հայկ Ալումյանը միայն մեկ ճիշտ բան կարող է անել` փոխել իր անունը, որովհետեւ պատգամավորի խոսքով՝ դա պատիվ չի բերում մյուս Հայկերին: Ինչ խոսք մեկնաբանություններն ավելորդ են այս դեպքում, սրանց նմաններին անգամ ափսոս է գյադա ասելը, սրանք լակոտակրատիայի ներկայացուցիչներ են, որոնց ասելիքը մանկամսուրային մակարդակից վեր չի բարձրանում, բայց մարդիկ եկել են, որ վճռեն մի ողջ ժողովրդի ճակատագիր:Դա պատիվ չի բերում մյուս Հայկերին: