Գլխավոր Նորություններ Ամեն անգամ, երբ հանդիպում ենք,դուք հղի եք.Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Ամեն անգամ, երբ հանդիպում ենք,դուք հղի եք.Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

183

«Ձեզ չի կարելի: Ամեն անգամ, երբ հանդիպում ենք,դուք հղի եք»,-կատակել է Պուտինը Կրեմլում պետական պարգևներ հանձնելու ժամանակ՝ այդկերպ արգելելով «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շոմպայն խմել: «КоммерсантЪ»-ի փոխանցմամբ Սիմոնյանը պատասխանել է   նախագահին,թե դիտավորություն չէ:

«Դեռ հայտնի չէ՝ ինչն է ավելի կարևոր՝ երեխաները, թե՝ պարգևը»,-շարունակել  է Պուտինը:«Ամենակարևորը երեխաների դաստիարակությունն է, որպեսզի նրանք հետագայում պարգև ստանան Կրեմլում»,-սրամտել է  Սիմոնյանը:Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը  երրորդ անգամ է մայր դառնալու: