Գլխավոր Նորություններ «Չզարմանաք, որ վաղն ադրբեջանցիները պատերազմը վերսկսելն այս հանցավոր թեզերով հիմնավորեն». Արման Աբովյան

«Չզարմանաք, որ վաղն ադրբեջանցիները պատերազմը վերսկսելն այս հանցավոր թեզերով հիմնավորեն». Արման Աբովյան

113

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր մարդ պետք է գոնե մի կաթիլ խելք ունենա, որ հասկանա պարզ գաղափար։ Յուրաքանչյուր քայլ, որը դուրս է գալիս քաղաքական դիսկուրսից և բացասական առումով դառնում է «հայաստանցի-ղարաբաղցի» թեզի զարգացման գործիք, այդ դրույթը, միանշանակ, թուլացնում է ոչ թե Արցախը, այլ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը։ Դե կերեք, թուրքի ձեռքն արգումենտ դրեք, հազար մի թշնամու ուժեղացրեք։ Եվ չզարմանաք, որ վաղն ադրբեջանցիները պատերազմը վերսկսելը հենց այս հանցավոր թեզերով հիմնավորեն»։