Գլխավոր Նորություններ Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են,...

Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են, որ իրենց խենթ գաղափարները կարող են իրագործել. Փաշինյան

85

Սյունիքի մարզի Տաթև համայնքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը։

«Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը համախմբելու է մարզի գործարար ներուժն ու նրա տնտեսության զարգացմանը նպաստելուն ուղղված մտքերը մեկ վայրում», – հայտարարեց մարզպետ Հունան Պողոսյանը։

Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ՝ իրատեսության միջև։ Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագործել Հայաստանի Հանրապետությունում», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։