ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը CNN-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան ՀենրիԽ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Մելիքբեկյանը հայտարարել է, որ ունեցած տեղեկություններով, Մխիթարյանից պահանջել են չծածանել հայկական դրոշը, ինչն անընդունելի է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայկական դրոշը ծածանել էր Ստոկհոլումում երկու տարի առաջ կայացած եզրափակիչում:
ՀՖՖ նախագահը հայտարարել է՝ երբ խոսվում է անվտանգության մասին, այն պետք է ապահովվի նաև այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է սեփական երկրի դրոշը ծածանելուն: