Գլխավոր Նորություններ Պետք է ազատվել նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների վրա պրոեկտելու ցանկությունից....

Պետք է ազատվել նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների վրա պրոեկտելու ցանկությունից. Աննա Հակոբյան

125

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խորհուրդ է տալիս չշահարկել այն փաստը, որ «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին նվիրատվություն են կատարել նաև այն անձինք, որոնց կողմից նախկինում իշխանություններին պատկանող հիմնադրամներին նվիրատվություն կատարելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ որակում էր որպես օլիգարխների կողմից իշխանություններին հաճոյանալու և արտոնություններ ստանալու փորձ:

«Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ ի վերջո պետք է ազատվենք այդ համեմատականից և նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոեկտելու ցանկությունից կամ սովորությունից: Ուզում եմ դա խորհուրդ տալ մի պատաճառով՝ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք: Հիմա ես այդ մասին այս ասուլիում 5 րոպե կխոսեմ, դա ես համարում եմ անտեղի կորսված ժամանակ, դուք ձեր լրատվամիջոցի էջերում անընդհատ կգրեք այդ մասին որևէ հոդված: Ես դա անտեղի ռեսուրսի վատնում եմ համարում: Չկա այդպիսի բան ու չի կարող լինել: Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել կարող են բոլորը», – ասաց Աննա Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ նախկինում պետության ղեկավարին ու նրա տիկնոջը պատկանող հիմնադրամին ոչ բոլորը կարող էին նվիրատվություն անել, մինչդեռ հիմնադրամների բացման առաջին իսկ օրվանից ինքը հայտարարել է, որ հիմնադրամը բաց է բոլորի համար:

Հակոբյանը կոչ արեց հետագայում խնայել ժամանակն ու այլ հարցեր քննարկել ասուլիսի ժամանակ: