Գլխավոր Նորություններ Աննա Հակոբյանն ասաց, թե ինչու է որդին տեղափոխվել Հայաստան և որտեղ է...

Աննա Հակոբյանն ասաց, թե ինչու է որդին տեղափոխվել Հայաստան և որտեղ է նա շարունակելու ծառայությունը

176

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, խոսելով հարցի մասին, թե ինչու են որդուն Արցախից տեղափոխել Հայաստան և երբ է նա վերադառնալու Արցախ, հայտարարեց, որ իր որդին մյուս զինվորների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է Արցախ:

Հակոբյանը նշեց, որ որդու Հայաստանը գալը կապ չունի ինչ-որ իրավիճակի հետ. «Աշոտը շարունակելու է ծառայել Արցախում: Նա դեռ մեկ տարի ծառայելու է և գուցե հետագայում ևս ժամանակավոր տեղափոխվի այլ զորամաս՝ ինչպես լինում է մյուս զինծառայողների դեպքում: Իմ որդին ծառայում է մյուս զինվորների նման: Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից»:

Հարցին, թե Երևանում եղած ընթացքում եղել են արդյո՞ք օրեր, որ Աշոտ Փաշինյանը եղել է տանը, ոչ թե զորամասում, Հակոբյանն ասաց, որ վերջինս ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը: