Գլխավոր Շոուբիզնես «Ես դեռ չեմ թագադրել հաջորդ գեղեցկուհուն». Արենա Զեյնալյանի գրավիչ նոր ֆոտոշարքը

«Ես դեռ չեմ թագադրել հաջորդ գեղեցկուհուն». Արենա Զեյնալյանի գրավիչ նոր ֆոտոշարքը

150

«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանը հաճախ չէ ներկայանում ֆոտոշարքերով, սակայն օրերս իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին: 


«Աշխատանքային գրաֆիկս շատ խիտ եւ հագեցած է: Այդ է պատճառը, որ շատ չեմ կարողանում զբաղվել ֆոտոմոդելինգով: Այս անգամ համաձայնեցի՝ մտածելով, որ կարելի է ավելի արտիստիկ, ոչ տարածված նկարներ ստանալ: Արդյունքից գոհ եմ»,-ասել է նա եւ հավելել, որ այժմ զբաղված է ոսկերչական սեփական բրենդի ստեղծմամբ: Ժամանակը հիմնականում այդ աշխատանքների վրա է ծախսում:

5

Արենա Զեյնալյանը


Նախորդ տարվա գեղեցկության տիտղոսները Արենայի կյանքում մեծ փոփոխություններ են առաջացրել, ինչու չէ, հարթել ճանապարհը: Ինչպես ինքն է նշել, շատ ուրախ է այդ տիտղոսների համար: Պատասխանատվությունը մեծ է, մյուս կողմից էլ հաճելի է, որ ներկայացնում է Հայաստանը:

«Գեղեցկության մրցույթը շատ լավ առիթ է՝ ցուցադրելու ներքին գեղեցկությունը, ինտելեկտն ու, բնականաբար, արտաքին գեղեցկությունը: Պետք է ունենալ նպատակ: Մրցույթին մասնակցելը կամ հաղթանակը չպետք է ինքնանպատակ լինի: Այն ենթադրում է ուղի, ճանապարհ: Այդ ճանապարհն էլ իր նպատակը պետք է ունենա: Հանուն ինչի ես մասնակցում, պայքարում եւ ինչպես պետք է շարունակես այդ ճանապարհը: Մեկը ցանկություն ունի շոու բիզնեսում աշխատել, մեկ ուրիշը` բարեգործությամբ զբաղվել: Դա շատ անձնական ու անհատական է: Իմ կարծիքով` ամեն դեպքում առանց նպատակի պետք չէ մասնակցել նման մրցույթների: Շատ գնահատում եմ նպատակ ունեցող մարդկանց»,-ասել է նա:

Արենա Զեյնալյանը



Խոսելով գեղեցկության մրցույթներն զուգահեռ հնչող քննադատություններից` Արենան ասել է, որ այս կյանքում ոչ ոք ու ոչինչ կատարյալ չէ: Միշտ էլ կան քննադատություններ: Իր նկատմամբ դրանք քիչ են եղել կամ գուցե ընդհանրապես չեն եղել:


«Գեղեցկության չափանիշները շատ դժվար է նշել: Ամեն մեկն իր ճաշակն ունի: Բարձրահասակ կամ ոչ այնքան, վիրահատած քիթով կամ ոչ, այնքան էլ էական չէ: Շատ մեծ նշանակություն ունի մասնակից գեղեցկուհու ինտելեկտը, աշխարհայացքն ու մտածելակերպը: Միջազգային մրցույթներում նման չափանիշներով էլ են առաջնորդվում: Պետք է նշեմ, որ նախորդ մրցույթը կապ չունի «Միսս Արմենիա»-ի հետ: Ես դեռ չեմ թագադրել հաջորդ գեղեցկուհուն: Այդ հնարավորությունը կունենամ հուլիսի 15-ին»,-նշել է նա:


Ի դեպ, Արենայի հետ խոսել ենք նաեւ հետագա անելիքներից: Նշել է, որ այլ մրցույթների մասնակցության մասին դեռ հստակ չգիտի: Առաջիկայում բարեգործական ծրագրով ցանկություն ունի մեկնել Հնդկաստան: Հրավեր ունի: Եթե ամեն ինչ հաջողվի, հունիսին կմեկնի:


Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/

Լուսանկարները` @alien_photo-ի