Գլխավոր Նորություններ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն այսօր կժամանի Հայաստան

96

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը այսօր կայցելի Հայաստան, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ի շարունակություն Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը», –  Aysor.am-ին ասաց Ա.Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից։