Գլխավոր Նորություններ Ինչպիսի՞ տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո

Ինչպիսի՞ տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո

77

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հրաչյա Աշուղյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը

– Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:

Հետաքրքիր է, թե ինչ տեսք կունենա Եվրոպական խորհրդարանը, երբ Բրեքսիտը վերջնականորեն դառնա իրականություն:

Եվ այսպես:

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ունի 180 մանդատ և Բրեքսիթից չի տուժի, քանի որ չունի ՄԹ-ից եկած ոչ մի պատգամավոր:

Սոցիալ-դեմոկրատներն այժմ ունեն 146 տեղ, բայց Բրեքսիթից հետո կկորցնեն 11-ը և կմնա 135-ը:

Լիբերալ-դեմկորատները այսօրվա 109 տեղից կզրկվեն 16-ից և կդառնան 93:

Կանաչների 69 տեղից կմնա 58-ը, պահպանողական-ռեֆորմիստների 58-ից՝ 54-ը, եվրոսկեպտիկների EFDD դաշինքը 54 մանդատից կպահպանի միայն 25-ը: 1 տեղ կկորցնեն նաև միավորված ձախերը:

Այսպիսով, Բրեքսիթի դեպքում առաջատար քաղաքական ուժերի տեսակարար կշիռը կփոխվի, ինչը իր ազդեցությունը կունենա Եվրոպական Միության քաղաքական պաշտոնների բաշխման վրա: Չմոռանանք նաև, որ այս ընթացքում խիստ հավանական են նաև առանձին կուսակցությունների տեղաշարժեր մի քաղաքական ընտանքիքից մյուսը, ինչի արդյունքում ուժերի դասավորվածությունը նույնպես կարող է փոխվել:

Հայաստանը նոր պայմաններում պետք է սովորի աշխատել թարմացված ԵՄ-ի հետ: