Գլխավոր Սպորտ Ժիրուն Մեսսիից հետո երկրորդն է, ով եվրագավաթային խաղարկությունում 10 գոլ է խփել

Ժիրուն Մեսսիից հետո երկրորդն է, ով եվրագավաթային խաղարկությունում 10 գոլ է խփել

153

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց Չեխիայի «Սլավիային» և հաղթանակ տոնեց 4:3 հաշվով: Գոլերից մեկը հեղինակեց Օլիվյե Ժիրուն:

Ինչպես հայտնում է cahmpionat.com-ը, ֆրանսիացի հարձակվողի համար սա 10-րդ գոլն էր Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նա երկրորդ ֆուտբոլիստն է, ով 2018/19 թթ. մրցաշրջանում կարողանում է եվրագավաթային խաղարկություններում հասնել նման արդյունքի: Ավելի վաղ նման ցուցանիշ էր գրանցել «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին` Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Բացի այդ, Ժիրուն «Չելսիի» պատմության ընթացքում դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթներում 10 գոլ է խփել: 2012/13 թթ. մրցաշրջանում իր ակտիվում 9 գոլ էր գրանցել Ֆերնանդո Տորրեսը:

Հիշեցնենք, որ Ժիրուն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: