Գլխավոր Նորություններ Զելենսկին նախագահի կարգավիճակում առաջին անգամ Դոնբաս է այցելել (լուսանկարներ)

Զելենսկին նախագահի կարգավիճակում առաջին անգամ Դոնբաս է այցելել (լուսանկարներ)

114

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Դոնբաս է այցելել:

Նա, մասնավորապես, եղել է Լուգանսկի մարզում, որտեղ ուսումնասիրել է զինվորական դիրքերը, շփվել ծառայողների հետ և լսել հրամանատարության զեկույցը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են Դոնբասի հակամարտության պատճառով: Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը խառնվում է երկրի ներքին գործերին, մինչդեռ ռուսական կողմը հերքում է մեղադրանքները: