Գլխավոր Նորություններ Ոնց որոշվի՝ խնդիր չկա. Օսիպյանը՝ վեթինգի ենթարկվելու մասին

Ոնց որոշվի՝ խնդիր չկա. Օսիպյանը՝ վեթինգի ենթարկվելու մասին

77

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ չէ, որ ոստիկանության համակարգը ևս վեթինգի ենթարկվի։

«Ոնց կորոշվի՝ խնդիր չկա, թող իրականացնեն։ Մենք միշտ պատրաստ ենք», – այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Օիսպյանը։

Լրագրողը հիշեցրեց օրերս կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նրա հայտարարությունը, թե վարչապետի կոչին հաջորդած դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր ու նկատեց, որ հանրությունը քննադատեց այդ հայտարարությունը։

Ի պատասխան Օսիպյանն արձագանքեց.

«Ո՞ւմ կողմից քննադատվեց։ Դա շտապ հավաք էր, որտե՞ղ էր գրված, որ շտապ հավաք չէր։ Ստեղծված իրադարձության շուրջ շտապ հավաք էր։ Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ ակցիան համարվում է կառավարության կողմից ճնշում դատական իշխանության նկատմամբ, ոստիկանապետն արձագանքեց.

«Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել վարչապետի գործողություններին մեկնաբանություն տալ»։