Շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված որ շտապ հավաք չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով վարչապետ Փաշինյանի կոչով դատարաններն արգելափակելու մասին:
Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում տոնում են Առաջին Հանրապետության օրը, ինչի առթիվ ոստիկանապետը շնորհավորեց բոլորին՝ մաղթելով, որ հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս լինի ոչ միայն մայիսը, այլ նաև մյուս 11 ամիսները:
Օսիպյանը նշեց, որ դատարանների արգելափակումը ստեղծված իրադարձության շուրջ շտապ հավաք է եղել ու կապ չունի, թե ում կողմից է եղել կոչը:
Դիտարկմանը, որ դա մեկնաբանվում է որպես ճնշում գործադիրի կողմից դատական իշխանության վրա, Օսիպյանն ասաց, որ չի կարող իրեն իրավունք վերապահել մեկնաբանել վարչապետի գործողությունները: